Իսրայելցիների մեծամասնությունը կողմ է Իրանին հարվածելուն

PanARMENIAN.Net - Հրեաների շրջանում վերջերս անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է Իրանի միջուկային օբյեկտներին նախազգուշական հարվածներ հասցնելու գաղափարին: Երկուշաբթի օրը Haaretz թերթում հրապարակված արդյունքների համաձայն, հարցվածների 66 տոկոսը պաշտպանում են այդ գաղափարը, 15 տոկոսը դեմ են եւ 19-ը` որոշակի կարծիք չունեն:



Իրանին հարված հասցնելու կողմնակիցների 75 տոկոսը հայտարարել է, որ իրենք չեն փոխի իրենց դիրքորոշումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը դեմ լինի Իրանի դեմ ռազմական ակցիային: 15 տոկոսն ասել է, որ իրենց կարծիքը կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա Վաշինգտոնը, հաղորդում է VOA News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---