Արեւելյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է Եվրամիության շահերից

PanARMENIAN.Net - «Եկել է Եվրամիության եւ արեւելաեվրոպական երկրների հարաբերություններում զգալի փոփոխությունների ժամանակը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի` PanARMENIAN.Net ին ուղարկված մամլո հաղորդագրությունում, Բարրոզուն նշել է, որ արեւելյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է Եվրամիության շահերից, եւ ուղղված է քաղաքական ու տնտեսական ինտեգրմանը: «Այդ կապերի ակտիվացումը նպաստելու է Եվրամիության արեւելյան սահմանների կայունությանը եւ անվտանգությանը»,- հայտարարել է նա: Բարրոզուն նաեւ ավելացրել է, որ «Արեւելյան գործընկերության» օգնությամբ ԵՄ-ն վկայում է գործընկերների հետ իր համերաշխության մասին, որոնք խիստ տուժել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:



«Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ներառում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---