Հայաստանի նախագահը Պրահայում հանդիպելու է Թուրքիայի նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության գագաթաժողովին: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է Հայաստանի նախագահի ելույթը:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի աշխատանքային հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---