Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, պնդում է Բերնար Ֆասիեն

PanARMENIAN.Net - Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք պատրաստվում ենք բեկման, սակայն դեռեւս չենք հասել դրան»,-լրագրողներին է ասել Ֆասիեն հինգշաբթի Պրահայում:



Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է, որ սխալ կլինի պնդել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա: «Մենք հուսով ենք, որ նման հանդիպումների ժամանակ մենք կկարողանանք հաստատել որոշ ձեռքբերումներ, որ հիմնված են նախարարների այսօրվա պայմանավորվածությունների վրա»,-ասել է Ֆասիեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Պրահայում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանատանը, որտեղ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:



Այսօրվա բարձր մակարդակի հանդիպումը չորրորդն է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ցյուրիխում այս տարվա հունվարին: Առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հունիսին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---