ԱՄՆ-ն կրճատում է Հայաստանին հատկացվող օգնությունն ու խախտում է ռազմական հավասարակշռությունը 8 մայիսի 2009 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ), բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հավասարակշռությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին տրամադրվել էր 8 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն:Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի շրջանակներում (IMET) Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: «Միանգամայն անհասկանալի է, թե ինչու մի երկրի համար, որը միլիարդների եկամուտ ունի գազից ու նավթից, ԱՄՆ-ը մեծացնում է ֆինանսական օգնությունը` միեւնույն ժամանակ կրճատելով այն այդ երկրի կողմից շրջափակված հարեւան պետության համար», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, վարչակազմի այդ առաջարկությունը չի նպաստում Հարավային Կովկասում կայունության հաստատմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |