Եվրոյի գոտու տնտեսությունը կայունացման որոշ նշաններ է դրսեւորում 8 մայիսի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու տնտեսությունը կայունացման որոշ նշաններ է դրսեւորում, ինչի մասին վկայում են վերջին տնտեսական տեսությունները, հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն: «Վերջին տնտեսական տվյալներն ու տեսությունները կայունացման որոշ նշաններ ունեն շատ ցածր մակարդակով առաջին եռամսյակի արդյունքում, որի մակարդակն ակնկալվածից ցածր էր»,-ասել է ԵԿԲ-ի ղեկավարը: Տրիշեի հայտարարությունը հաջորդել է առանցքային հաշվարկման դրույքը 0,25 կետով նվազեցնելու վերաբերյալ ԵԿԲ-ի որոշմանը` մինչ նոր պատմական նվազագույն նիշը` 1 տոկոսը, անկման մեջ գտնվող եվրոպական տնտեսությանը խթանելու նպատակով: «Համաշխարհային տնտեսությունը, այդ թվում եվրոյի գոտում, դեռեւս լուրջ անկում է ապրում: Ակնկալվում է, որ արտաքին եւ ներքին սպառումը ողջ 2009 թվականի ընթացքում ցածր է մնալու եւ կսկսի աստիճանաբար վերականգնվել 2010թ. ընթացքում»,-ԵԿԲ-ի ղեկավարին է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը: Տրիշեն ակնկալում է, որ ԵԿԲ-ի նպատակը` սղաճը պահել 2 տոկոսի սահմանում, իրականացվեց: «Ֆինանսական վերլուծության արդյունքներն վկայում են այն մասին, որ սղաճային ճնշումը թուլանում է»,-ասել է Տրիշեն: Չնայած եվրոյի գոտում տնտեսության կայունացման որոշ նշաններին` Եվրահանձնաժողովն այս շաբաթ կանխատեսում է հրապարակել, որի համաձայն եվրոյի գոտւմ ՀՆԱ-ն 2009 թվականին կնվազի 4 տոկոսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |