Մոսկվայում հույսեր են կապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, ինչպես նախատեսվում է, Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: «Նրանք եւս մեկ հանդիպման հանարավորություն կունենան սանկտ-պետերբուրգյան տնտեսական համաժողովի շրջանակներում», - ուրբաթ օրն ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնում: Նրա խոսքերով, Մոսկվայում հույսեր են կապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ: «Մենք բավականին լավատեսորեն ենք վերաբերվում խնդրի կարգավորման հեռանկարներին», -նշել է նա, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---