Թուրքիան առաջարկում է ստեղծել ղարաբաղյան հակամարտության լուծման քառակողմ գագաթաժողով

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ գագաթաժողով հրավիրել Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունները քննարկելու համար: Այդ մասին գրում է թուրքական Today's Zaman թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Ինչպես հաղորդում է թերթը, գյուլը որոշել է նման գագաթաժողով անցկացնել Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Հնարավոր գագաթաժողովի տեղն ու ժամանակը պարզ կլինի այն բանից հետո, երբ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ:



Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Կովկասում եւ հենց այդ պատճառով չի կարող բացառվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---