Մի շարք երկրներ հրաժարվել են ստորագրել Nabucco-ի վերաբերյալ հռչակագիրը 8 մայիսի 2009 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ուրբաթ օրը Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ ստորագրել է Nabucco գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Որոշ դիվանագիտական աղբյուրներ իրենց կողմից նշել են, որ Պրահայում էներգետիկ գագաթաժողովին ԵՄ-ին չհաջողվեց հասնել նախագծի` սպասվող «քաղաքական աջակցության», քանի որ հռչակագիրը, նրանց տվյալներով, չեն ստորագրել Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով «Ուոլ-Սթրիթ Ջորնել» թերթում տեղ գտած հրապարակումը:Nabucco գազատարի կառուցման նախագիծը պաշտոնապես ներկայացվել է բուլղարական մայրաքաղաք Սոֆիայում ընթացիկ տարվա մարտին: Նախագիծը նպատակաուղղված է այն բանին, որպեսզի նվազեցնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանից գազի մատակարարումներից: Գազատարի կառուցման մասին հարցը քննարկվում էր «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Պրահայում, որն ավարտվեց ուրբաթ օրը: Այն նվիրված էր Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Եվրամիության համագործակցության զարգացմանը: Այդ ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |