Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշում են Հաղթանակի օրը եւ Շուշիի Ազատագրման օրը 9 մայիսի 2009 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանը նշում է Հաղթանակի օրը եւ Շուշիի Ազատագրման օրը: Հիշարժան օրվա հետ կապված` ՀՀ Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին Երեւանի Հաղթանակ զբոսայգում: Դրանից հետո զբոսայգում տեղի կունենա շքերթ եւ տոնական համերգ` կազմակերպված ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կայցելեն Շուշիի ազատագրման համար զոհվածներին նվիրված հուշակոթող, ճանապարհին կանգ առնելով առաջինը Շուշի մտած տանկի հուշարձանի մոտ: Շուշիում տեղի կունենա Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողություն, որից հետո Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվելու: Նախագահների` Ստեփանակերտ ժամանելուց հետո մի շարք ղարաբաղյան հրամանատարների հանձնվելու են բնակարանների բանալիներ: Տոնական օրը կեզրափակվի համերգով եւ հրավառությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |