Քլինթոն. ԱՄՆ-ն պատրաստ է սատարել հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը15 մայիսի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետեւողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին, ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ եւ արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսեւորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |