Սոչիում համաձայնագիր է ստորագրվել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Սոչիում ռուսական «Գազպրոմը» համաձայնագիր է կնքել Բուլղարիայի, Հունաստանի ու Սերբիայի միջեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին` այդ երկրների տարածքով «Հարավային Հոսանք» գազամուղի անցկացման կազմակերպման նպատակով:



Ինչպես հաղորդել են «Գազպրոմի» ներկայացուցիչները, կնքված փաստաթղթերը «հաստատում են կողմերի փոխգործակցության սկզբունքները նախագծի նախաներդրումային փուլում եւ որոշում են համատեղ ձեռնարկությունների ստեղծման պայմանները, կարգը եւ գործունեության մեխանիզմները»: Հունաստանի ու Բուլղարիայի հետ համատեղ ձեռնարկություններ են ստեղծվում պարիտետային հիքմի վրա, իսկ «Գազպրոմի» մասնաբաժինը Սերբիայի հետ համատեղ ձեռնարկությունում կկազմի 51 տոկոս, իսկ «Սերբիագազինը»` 49 տոկոս:



Այսօր նաեւ տեղի է ունեցել «Հարավային հոսանքի» կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի երկրորդ լրացման ստորագրման արարողությունը «Գազպրոմի» եւ իտալական «ԷՆԻ» ընկերության միջեւ: Փաստաթուղթը կկնքվի ՌԴ եւ Իտալիայի վարչապետեր Վլադիմիր Պուտինի եւ Սիլվիո Բերլուսկոնիի ներկայությամբ:



«Լրացումը նախատեսում է բարձրացնել «Հարավային հոսանք» գազամուղի ծովային հատվածի արտադրողականությունը մինչեւ 63 մլրդ խորանարդ մետր տարեկան, ինչպես նաեւ կանոնակարգում է գազի մարկետինգի հարցերը նախագծի շրջանակներում»,-ասել են «Գազպրոմում», հաղորդում է Gazet.a.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---