Հայաստանը պետք է բարգավաճի, գտնում է նախկին դաշտային հրամանատարը

PanARMENIAN.Net - «Հայրենասեր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանի եւ նրա զինակիցների հետ: Նրանք պատմեցին, թե ինչ գնով հաջողվեց հայ ժողովրդին ազատագրել Արցախը: Այն մասին, թե ինչպես հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելան բոլորը` զառամյալ ծերունիներից մինչեւ անչափահաս` զինված միայն ինքնաշեն ու որսորդական հրացաններով:



«Ոչ ոք չի համարձակվի նույնիսկ մեկ մետր հայկական հող տալ թշնամուն, քանի որ նրա ամեն մի միլիմետր շաղախված է հայի թափած արյունով: Մենք մեր գործն արեցինք մարտի դաշտում եւ հարցի վերջնական լուծումը թողեցինք քաղաքական գործիչներին ու դիվանագետներին: Եթե նրանք համարձակվեն սխալվել, մենք կվերադառնանք եւ կձեւակերպենք հարցի վերջնական լուծումը մեր միջոցներով»,-վստահեցրել է Արամ Թորգոմյանը:



Նա ընդգծել է, որ այն ժամանակ իրենց հակազդում էր լավ զինված եւ մասնագիտացած կանոնավոր բանակը: Եվ եթե այդ պայմաններում իրենց հաջողվեց հաղթել, ապա այժմ դա ավելի դյուրին կլինի անել:



Արամ Թորգոմյանը եւ նրա զինակիցներն ընդգծել են, թե որքան կարեւոր է համախմբված ապրել եւ գործել եւ խորհուրդ են տվել երիտասարդներին ավելի շատ վստահել միմյանց, լավ մասնագետներ լինել եւ իրենց լուման ներդնել երկրի զարգացման գործում: «Մեր երկիրը պետք է բարգավաճի եւ կբարգավաճի: Կգա ժամանակ եւ Հայաստանը դրախտավայր կդառնա»,-վստահաբար ասել է «Արամո» ջոկատի հրամանատարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---