Բակո Սահակյանը հանդիպել է ԱՊՀ երկրների լրագրողների միջեւ ֆուտբոլի մրցաշարի մասնակիցների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մայիսի 14-18-ը Ստեփանակերտում անցկացվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողների միջեւ ֆուտբոլային մրցաշարի մասնակիցներին:



Ողջունելով մարզական լրագրողներին` նախագահը նշել է, որ ֆուտբոլը Արցախում ամենահանրաճանաչ մարզաձեւերից մեկն է, եւ արցախցիները միշտ հատուկ համակրանք ունեին նրա նկատմամբ: Այդ կապակցությամբ Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս կշարունակվի հետագա համագործակցությունը եւ տարբեր մրցաշարեր կկազմակերպվեն հանրապետությունում:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն եւ գոհունակություն են հայտնել երկրի ղեկավարին` ջերմ ընդունելության, ինչպես նաեւ հոբելյանական 10-րդ մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակի համար: Հանդիպման ավարտին ԼՂՀ նախագահը բոլոր մասնակիցներին ժամացույցներ է նվիրել ԼՂՀ զինանշանի ու դրոշի պատկերով:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի ղեկավարությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---