Հայաստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարն այցելել է ՆԱՏՕ-ի Վերափոխման դաշնակցային հրամանատարության կենտրոնակայան

PanARMENIAN.Net - Մայիսի 11-13-ը ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Վերափոխման դաշնակցային հրամանատարության հրամանատար գեներալ Ջեյմս Մատիսի հրավերով այցելել է Նորֆոլկ եւ հանդիպումներ ունեցել ՎԴՀ կենտրոնակայանում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է ՎԴՀ-ում ՀՀ ազգային կապի ներկայացուցիչ փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանը:

Մայիսի 11-ին պարոն Մկրտչյանը կարճատեւ զրույց է ունեցել գեներալ Մատիսի հետ. անդրադարձ է կատարվել ՎԴՀ կողմից իրականացված «Բազմաթիվ ապագաներ» նախագծին եւ դրա հետագա քննարկումներին Գործընկեր երկրների առավել ակտիվ մասնակցությանն եւ ներդրմանը: Գեներալ Մատիսը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի ցանկության դեպքում Հայաստանում անցկացնել համապատասխան միջոցառում` նվիրված այդ նախագծին եւ դրա եզրահանգումներին:

Մայիսի 12-ին հանդիպումներ են կայացել ՎԴՀ շտաբի պետ գեներալ Յ. Արպի, Քաղաքական խորհրդական Վ. Նեյլի հետ: Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգության քաղաքականության հիմնադրույթները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերջին տարիների ընթացքը եւ առաջիկա ծրագրերը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները:

Այցի ծրագրի շրջանակում ներկայացվել են զեկույցներ եւ ընթացել են քննարկումներ երեք թեմաների շուրջ` «Հրամանատարություն եւ քաղաքականություն», «Բազմաթիվ ապագաներ նախագիծ», «ՎԴՀ դերը ՆԱՏՕ-ի կարողությունների ձեւավորման ոլորտում», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---