Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա միջեկեղեցական տոն, նվիրված Քրիստոսի համբարձմանը

PanARMENIAN.Net - Քրիստոսի համբարձման տոնին գերմանական Մայնց քաղաքում ամեն տարի Ալթմյունսթեր եկեղեցում անց է կացվում միջեկեղեցական արարողություն, որ կազմակերպում են գերմանական, հայկական, հունգարական, ֆիլիպինյան, կորեական եւ կոնգոլեզական համայնքները:



«Քանի որ Ալթմյունսթեր եկեղեցին գտնվում է Մայնցում բնակվող մի քանի համայնքների տրամադրության տակ, գերմանական կողմի համաձայնությամբ, մենք որոշել ենք ամեն տարի համատեղ տոնել Քրիստոսի համբարձման տոնը, որպես մեր ժողովրդների միջեւ բարեկամության նշան: Սա նաեւ այլ մշակույթներին ծանոթանալու միջոց է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը:

Մայիսի 21-ին եկեղեցական արարողությունից հետո տեղի կունենա տոնակատարություն, որի ընթացքում տարբեր համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց ազգային ուտեստներն ու Քրիստոսի համբարձման տոնակատարության ավանդույթները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---