Կալիֆորնիայում տեղի կունենա Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված փառատոն20 մայիսի 2009 - 02:24 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Քեվին դե Լեոնը միացել է նահանգի այլ պաշտոնատար անձանց ցուցակին եւ Լոս-Ալջելեսի քաղխորհրդի նախագահին, ովքեր պաշտպանում են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված ամենամյա IV փառատոնի անցկացման գաղափարը: Փառատոնը տեղի կունենա մայիսի 23-ին Little Armenia թաղամասում: Փառատոնին հրավիրվածների ցուցակում ընդգրկված են Վեհաժողովի անդամներ Փոլ Քրեքորյանը եւ Մայք Ֆեյերը, ով հանդիսավորությամբ կբացի Little Armenia Freeway ցուցանակը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պաշտոնատար անձանց, որվքեր աջակցել են այդ միջոցառման անցկացմանը», - հայտարարել է փառատոնի կազմակերպչական կոմիտեի նախագահ Դրո Չեքիջյանը:Little Armenia թաղամասում ամենամյա հայկական փառատոնը խոշորագույն միջոցառումներից մեկն է , եւ այն կազմակերպում է Armenian Independence Day փառատոնային կոմիտեն: Փառատոնը նվիրված է 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 91-րդ տարեդարձին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |