Հայաստանը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի մեջ մեկ միլիոն դրամ կներդնի

PanARMENIAN.Net - ԵվրԱզԷս երկրների աձջակցության հակաճգնաժամային հիմնադրամն իր աշխատանքը կսկսի ԵվրԱզԷս անդամ պետությունների կառավարությունների ղեկիավարների կողմից դրա ստեղծման մասին համաձայնագրի ռատիֆիկացումից հետո երեք ամսվա ընթացքում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ԵվրԱզԷս ֆինանսատնտեսական քաղաքականության վերաբերյալ խորհրդի նիստից հետո:



Կուդրինը նշել է, որ այսօրվա հանդիպմանը ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց թվում` Եվրասիական ընկերակցության հակաճգնաժամային միջոցների ծրագիրը:



«Հաստատվել է հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի նախագիծը»,- ավելացրել է Կուդրինը:



Նրա խոսքով, ԵվրԱզԷս-ի բոլոր երկրները, բացի Բելոռուսից, կողմնորոշվել են հիմնադրամում իրենց ներդրումների հարցում: Բելոռուսը պետք է որոշում ընդունի մինչեւ օրվա վերջը:



Ծրագրվում է, որ հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի 10 միլիարդ դրամ, որոնցից Ռուսաստանը կներդնի 7,5 միլիարդ դոլարը, Ղազախստանը` 1 միլիարդ դոլարը:



Չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը ընդունվեց որոշում այն մասին, որ Ղրղզստանի ներդրումն այդ հիմնադրամի մեջ կկազմի 1 միլիոն դոլար, Թաջիկստանի ներդրումը` 1 միլիոն դոլար եւ Հայաստանի ներդրումը` նույնպես 1 միլիոն դոլար:



Կուդրինը ճշտել է, որ բոլոր միջոցները միաժամանակ չեն ներդրվելու հիմնադրամ:



Սկզբում հիմնադրամի մասնակիցները կներդնեն հայտարարված գումարների միայն 10%:



Մասնակից երկրներին հակաճգնաժամային վարկերի տրամադրման մասին որոշումներն ընդունելու է հիմնադրամի խորհուրդը, որի մեջ կմտնեն ԵվրԱզԷս-ի ֆինանսների նախարարները:



Բացի այդ, նիստին ընդունվել է որոշում ԵվրԱզԷս բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման մասին:



Մոտ ժամանակներս ԵվրԱզԷս-ի պետությունները պետք է որոշեն կառավարող մարմինները, որոնք ներկայացնելու են իրենց այդ կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---