Նյու-Յորքում հարգել են Պոնտական հույների ցեղասպանության հիշատակը

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին է, ինչ մայիսի 19-ին ԱՄՆ հունական համայնքի ակտիվիստները հավաքվում են «Bowling Green Park» զբոսայգում` Մանհեթենի կենտրոնում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Պոնտական հույների ցեղասպանությանը, հայտնել են PanARMENIAN.Net ին «Hellenic League of America» կազմակերպությունից:



Հիշատակի օրը ուղիղ կեսօրին բարձրանում է պոնտացիների դրոշը, որի վրա պատկերված է արծիվ: Պոնտական հույների ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված ակցիան կազմակերպվել էր Հույների դաշնային կազմակերպության եւ ԱՄՆ-ի եւ Կանադայի Պոնտական հույների ֆեդերացիայի կողմից:



Ակցիայի մասնակիցներն աղոթք են կարդացել, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգել են պոնտական հույների ցեղասպանության հիշատակը եւ երթով անցել են Մանհեթենի փողոցներով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---