Աշխարհում արդեն ավելի քան 10 հազար մարդ վարակվել է խոզի գրիպով21 մայիսի 2009 - 00:29 AMT PanARMENIAN.Net - A/H1N1 գրիպի հարուցիչով վարակման լաբորատորիայում հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 10 հազարը: ԱՀԿ մայիսի 20-ի տվյալներով, աշխարհի 41 երկրում արձանագրվել է վարակի 10 հազար 243 դեպք:A/H1N1 գրիպի բարձր ախտածնության աստիճան ունեցող հարուցիչով վարակման մահացու դեպքեր գրանցվել են Մեքսիկայում` 72 դեպք 3 հազար 648-ից, ԱՄՆ-ում ` 6 դեպք հինգ հազար 469-ից, Կանադայում մեկ դեպք 496-ից, Կոստա-Ռիկայում` 1 9 դեպքից: Ինչպես նախկինում հաղորդվել էր, ԱՀԿ-ը որոշում էր կայացրել H1N1 գրիպի հարուցիչով վարակման սպառնալիքի մակարդակը չորրորդից բարձրացնել հինգերորդ: Դա նշանակում է, որ հարուցիչը փոխանցվում է մարդու միջոցով եւ հայտնաբերվել է ԱՀԿ հսկողության տակ գտնվող առնվազն երկու երկրում: Դեռ ավելին, սպառնալիքի հինգերորդ եւ նախավերջին մակարդակն ահազանգում է հիվանդության համաշխարհային պանդեմի անխուսափելիության եւ դրան անհապաղ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Այդ հարուցիչով վարակվելու վտանգ չկա լավ պատրաստված խոզի մսի եւ մսամթերքի օգտագործման դեպքում: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր հիվանդ են, հետաձգել միջազգային ուղեւորությունները, իսկ այն մարդկանց, ում մոտ երեւան են եկել ախտանշաններ այդպիսի ուղեւորությունից հետո, դիմել բուժօգնության, գրում է Բելտան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |