ՂԱԿ-ը Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիին համարո՞ւմ է ռուսական եւ հայկական քաղաքականության գործիք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը` ՂԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի մտադրությունը` այցելել Լեռնային Ղարաբաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ միասին: ՂԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլերը բխում են Հայաստանի շահերից:



«Իսկ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի համառությունն այս նախաձեռնությունում մտահոգություն եւ հարցեր է առաջացնում, կասկածներ, որ նա վերածվել է ռուսական եւ հայկական քաղաքականության գործիքի»,-ասվում է հայտարարության մեջ:



ՂԱԿ-ը գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է քննի Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի գործունեությունը, վերանայի նրա պաշտոնին համապատասխանելու հարցը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:



Ինչպես նախկինում հաղորդել է PanARMENIAN.Net ը, հղում անելով հավաստի աղբյուրներին, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ու Արմեն Սմբատյանը մտադիր են հունիսին այցելել Հայաստան, իսկ հետո ԼՂՀ: Դիվանագետները ԼՂՀ կմեկնեն Հայաստանի տարածքով, այսինք, ստանալով ԼՂՀ իշխանությունների պաշտոնական թույլտվությունը: Ստեփանակերտում նախատեսվում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելություններ Ամարաս ու Շուշի: Հավանաբար, Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին մեքենայով կհատեն ԼՂՀ սահմանը Ադրբեջանի հետ եւ կշարունակեն ուղեւորությունը դեպի Բաքու:



Իր հերթին Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հերքել է ԼՂՀ այցելելու իր մտադրության մասին հաղորդագրությունը: Կոնկրետ պայմանավորվածություններ ուղեւորության ձեւաչափի, կազմի, ժամկետների ու կազմակերպական հարցերի մասին դեռեւս չկան: Ինչ վերաբերում է երթուղուն, ապա ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ մեր այցը ղարաբաղյան տարածաշրջան Հայաստանի տարածքով, այն էլ «ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ» անհնարին է որպես այդպիսին: Եթե երկրորդ ուղեւորությունը կայանա, ապա այն կիրականացվի առաջին երթուղով եւ նույն պայմաններով: Այն է, ադրբեջանական պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով, իսկ հայկականը` Հայաստանի տարածքով...»,-հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին:



2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպանների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---