Չեխիան եւ Շվեդիան կողմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին30 մայիսի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Եվրամիության համար: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայում Չեխիայի դեսպան Եվա Ֆիլիպին: «ԵՄ-ն քրիստոնեական ակումբ չէ եւ ունիվերսալ իրավունքներն ու սկզբունքները չպետք է կապվեն կրոնի հետ: Չեխիան ԵՄ-ի նախագահողի դերում սատարում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանն Եվրամիությանը»,-ասել է չեխ դիվանագետը, հաղորդում է Anatolia News Agency-ն: Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու դարձավ 1999թ. դեկտեմբերին: Այս հարցի շուրջ բանակցությունները սկսվեցին 2005թ. հոկտեմբերի 23-ին: Կոշտ դիրքորոշմամբ ԵՄ-ին անդամակցելուն դեմ են Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոնք բազմիցս են հայտարարել, որ Թուրքիան կարող է հավակնել միայն արտոնյալ գործընկերության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |