Մոսկվայում կհավաքվեն ԱՊՀ պաշտպանության նախարարները

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 56-րդ նիստում հունիսի 3-ին Մոսկվայում կքննարկվեն ռազմական գերատեսչությունների գործակցության շուրջ 20 տարբեր ուղղվածության հարցեր: Այդ մասին հաղորդել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Բազմակողմ ռազմական համագործակցությունն անվտանգության կարեւորագույն, դինամիկ զարգացող հիմքերից մեկն է, որը հակազդում է նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ նպաստում է ԱՊՀ-ի հետագա կատարելագործմանը»,-ասել է նա:



Նրա խոսքերով, առաջին հերթին պաշտպանության նախարարները կսահմանեն մինչեւ 2015թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության զարգացման հայեցակարգային մոտեցումները, կհաստատեն 2010թ. ԱՊՀ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը: «Խորհուրդը պետք է կոնկրետացնի կապի համատեղ համակարգի ստեղծման երկրորդ փուլի գործողություններն ու ժամկետները, քննարկի ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը, հաստատի օդերեւութաբանական ծառայությունների տեղեկատվական ապահովման մասին դրույթը եւ այլն»,-ասել է քարտուղարը: Ըստ նրա, ՊՆ նախարարները կվերլուծեն ռազմական ուժերում թռիչքների անվտանգության վիճակը, որոշումներ կկայացնեն ԱՊՀ երկրների ռազմական ավիացիոն տեխնիկայի հուսալիության եւ թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ:



«Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «Մարտական համագործակցություն-2009» ՀՕՊ-ի զորքերի ու ռազմա-օդային ուժերի համատեղ զորավարժությունների ծրագիրը»,-ասել է Լեբեդեւը: «Ընդհանուր առմամբ, նիստն ու քննարկվելիք հարցերը հաստատում են ԱՊՀ պետությունների ռազմական համագործակցության նշանակությունն ու բազմազանությունը, նրա պահանջարկը Համագործակցության ձեւաչափում»,-նշել է նա, հաղորդում է «Հովար» տաջիկական լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---