Զոյա Բաղրամյանը դարձել է առաջին երկքաղաքացին

PanARMENIAN.Net - Զոյա Բաղրամյանը դարձել է առաջին երկքաղաքացին` այսուհետ նա ունի Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: ՀՀ քաղաքացու անձնագիրը Բաղրամյանին հանձնվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում` գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի կողմից, գրում է Asbarez.com-ը:



Զոյա Բաղրամյանը ծնվել է Ադրբեջանում, որը լքել է 1989թ.` հայկական ջարդերից հետո: Սկզբից նա մեկնել է Մոսկվա, իսկ հետո` 1996թ. ԱՄՆ, որտեղ եւ ստացել է ԱՄՆ քաղաքացիություն:



ՀՀ երկքաղաքացիության մասին օրենքն ընդունվել է 2007թ. մարտի 6-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---