«Արեւելյան գործընկերության» առաջին բազմակողմ հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Բրյուսելում 4 հունիսի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» առաջին բազմակողմ հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին Բրյուսելում: Այդ մասին PanARMENIAN.Net i թղթակցին հայտնել է Եվրահանձնաժողովի երեւանյան գրասենյակի մամլո քարտուղար Անահիտ Ազատյանը: «Հանդիպման ընթացքում շեշտը դրվելու է ժողովրդավարության, կառավարման եւ կայունության հարցերին: Մնացած հանդիպումները, որոնք եւս տեղի են ունենալու հունիսին, նվիրվելու են տնտեսական ինտեգրմանը եւ էներգետիկային»,- նշվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում: Հանդիպումների նպատակը` նպաստել եվրոպական չափանիշներին արեւելյան գործընկերության երկրների մոտեցման գործընթացին, խթանել փորձի փոխանակումը, ինչպես նաեւ նրանց միջեւ կապերը:«Այդպիսի ձեւաչափով հանդիպման մեկնարկը կարեւոր է նրա համար, որպեսզի «Արեւելյան գործընկերությունը» հաջողակ նախագիծ դառնա: Հուսով եմ, որ այս հանդիպումները կոնկրետ օժանդակություն կհանդիսանան մեր գործընկերների բարեփոխումային ծրագրերի համար»,- նշել է Արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները: Հունիսի 5-ին տեղի ունենալիք հանդիպումը նախագահելու է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Առաջին հանդիպմանը ներկայացվելու են երկու ծրագրեր` «Սահմանների ինտեգրացիոն կառավարում» եւ «Բնական եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանք»: Հունիսի 17-ին տեղի կունենա էներգետիկ անվտանգության հարցերով հանդիպում, իսկ հունիսի 26-ին` ԵՄ քաղաքականության եւ տնտեսական ինտեգրման հարցերով հանդիպում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |