ՆԱՏՕ-ն նոր ռազմավարական մոտեցումներ է փնտրում 6 հունիսի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ARI Movement հասարակական կազմակերպությունը խորհրդաժողով էր կազմակերպել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Եվրամիության հետ Դաշինքի համագործակցությանը եւ եվրոպական աշխարհագրությունից դուրս նոր առաքելություններին:Խորհրդաժողովի մասնակիցները բարձր են գնահատել ՆԱՏՕ-ի գործունեությունը վերջին 60 տարիների ընթացքում եւ մատնանշել են նոր ռազմավարական հայեցակարգերի կազմավորման անհրաժեշտությունը, մասնավորապես ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Վերջին 10 տարիների ընթացքում ռազմավարական լանդշավտը փոխվել է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասարակական դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Ստեֆանի Բաբստը: Նրա խոսքերով, նոր ռազմավարական հայեցակարգի մշակման ժամանակ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել երկու իրադարձություններին ` սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը եւ Աֆղանստանում ներկա իրավիճակին: «Նոր ռազմավարական հայեցակարգը պետք է նաեւ քաղաքական լինի: Այն պետք է պարունակի հիմնական խնդիրների հստակ տեսլականը», - ասել է Բաբստը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |