Ռուսաստանն ու Բելառուսը կարող են կորցնել միմյանց 8 հունիսի 2009 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Ռուսաստանի ու Բելառուսի միջեւ այնքան են սրվել, որ նրանք կարող են կորցնել միմյանց: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաեւ մեղադրել է Ռուսաստանին նրանում, որ այդ երկիրը փորձում է կապել 500 մլն դոլար կայունացման վարկի տրամադրումը Մինսկի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հետ: «Բելառուսն ինքը կորոշի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչելու հարցը եւ մտադիր չէ որեւէ հարց ծախել կամ դիրքեր զիջել»,-ասել է Լուկաշենկոն: Միեւնույն ժամանակ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ն փակել է շուկան բելառուսական ապրանքների համար: Որպես օրինակ նա բերել է մսամթերքի ու կաթնամթերքի, շաքարի, ինչպես նաեւ բելառուսական տրակտորների ոլորտում ստեղծված իրավիճակը: Ընդ որում բելառուսական առաջնորդը հերքել է ռուսական կողմի մեղադրանքներն առ այն, որ իր երկիրը փորձում է վաճառել ապրանքները դեմպինգային գներով, հաղորդում է ԲելաՊԱՆ գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |