«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի բացման հետ կապված բանակցությունները դեռ չեն սկսվել 8 հունիսի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Կազբեկի-Վերին Լարս հսկիչ անցագրային կետի բացման շուրջ ընթացող բանակցությունները ռուսական կողմից դեռ չեն սկսվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքերով, չնայած բանակցություններին վրացական կողմի պատրաստակամությանը, ռուսական կողմից ոչ մի արձագանք չի եղել: «Վրացական կողմն առաջարկել է Ռուսստանին բանակցությունները տեղափոխել չեզոք տարածք: Վրաստանի պատվիրակությունն առավելագույնս փորձելու է համաձայնության հասնել այդ հարցում, քանի որ դա բխում է Վրաստանի քաղաքացիների շահերից»,- ընդգծել է Վրաստանի Ագ նախարարը, հաղորդում է Civil.ge-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |