Հայաստանը միշտ պատրաստ է բանակցել Անկարայի հետ առանց նախապայմանների11 հունիսի 2009 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կարելի է միայն ողջունել Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման մասին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Սակայն դրանք դեռեւս միայն հայտարարություններ են: Հայաստանը միշտ պատրաստ է բանակցել Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, սակայն մեր դիրքորոշումն անփոփոխ է` բանակցությունները պետք է առանց նախապայմանների սկսվեն: Դեռեւս նման վերաբերմունք թուրքական կողմից մենք չենք տեսնում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն Վաշինգտնում հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է համատեղ ապագա կառուցել Հայաստանի հետ եւ սեղմ ժամկետում նորմալ հարաբերություններ է հաստատելու երկու երկրների միջեւ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |