Դինքի մասին գրքի համար Թուրքիայում ավելի խիստ են դատում, քան սպանության համար

PanARMENIAN.Net - Ստամբուլում դատական գործընթաց է սկսվել թուրքական Milliyet-ի թերթի լրագրող Նեդիմ Շեների նկատմամբ, որը մեղադրվում է«Դինքի սպանությունը եւ գաղտնի հետաքննության սուտը» գիրքը գրելու մեջ: Գրքում լրագրողը ապացույցներ է բերում եւ մեղադրում թուրքական անվտանգության ուժերին իրենց պարտականությունները չարաշահելու եւ 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության նկատմամբ անփութության մեջ: Համաձայն թուրքական օրենսդրության, շեներին սպառնում է 28 տարվա բանտարկություն, մինչդեռ Դինքին սպանողը կարող է ստանալ 20 տարվա ազատազրկում:



Դատարանը գործը վարույթի մեջ է դրել այն բանից հետո, երբ Շեների նկատմամբ հայտ են ներկայացրել Թուրքիայի հետաքննության բաժնի ղեկավարը եւ երեք սպաներ: Շեները մեղադրվում է «գաղտնի տեղեկատվություն տարածելու եւ պաշտոնյաներին վարկաբեկելու մեջ, որոնք մասնակկցում են ահաբաեկչության դեմ պայքարին»:



Դատական լսումների ժամանակ Շեները հայտարարել է, որ գրքում շարադրված տեղեկատվությունը ստացվել է հեռախոսային զրույցներից եւ մամուլում տարածվել է մինչեւ գրքի հրատարակումը:



«Դատական գործընթացը փորձում է հասարակությունից թաքցնել Դինքի սպանության իրական փաստերը, որը խաթարում է մամուլի ազատությունը: Ես անմեղ եմ»,- դատարանում հայտարարել է լրագրողը: Իր հերթին Milliyet-ի գլխավոր խմբագիր Սեդետ Էրղինը հայտարարել է Anatolia news agency -ին, որ ինքը գտնվում դատարանում ոչ միայն Շեների համար, այլեւ մամուլի ազատության: Նախօրեին Թուրքիայի լրագրողների ասոցացիան հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել երկրում ժողովրդավարության դրության վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---