Ռուբեն Մելքոնյան. Հայ-թուրքական բանակցությունները դանդաղել են11 հունիսի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Անկախ խելամիտ ժամկետում եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գերտերությունների ճնշումից , Թուրքիան իր խաղը կվարի ու չի դավաճանի իր պետական շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 11-ին հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Համաշխարհային տերությունների հայտարարությունների, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի հայ-թուրքական հարաբերությունների մասին վերջին հայտարարության շուրջ, Թուրքիայում լուրջ քննարկումներ են ընթանում: Սակայն դա հազիվ թե ինչ-որ բան փոխի: Թուրքիայի ղեկավարությունը կշարունակի իր այժմյան քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»,-ասել է փորձագետը: Ըստ Ռ.Մելքոնյանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, սակայն ասել, թե գործընթացը կկասեցվի, չի կարելի: «Որոշ ժամանակ մենք բանակցային գործընթացի դանդաղեցման ականատեսը կլինենք, սակայն լարվածությունը մնում է, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն այն հարցն է, որը վերաբերում է ոչ միայն երկու երկրներին, այլ նաեւ համաշխարհային գերտերություններն»,-ասել է թրքագետը: Ինչ վերաբերում է Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատմանը: «Ըստ Թուրքիայում տիրող տրամադրությունների, ես այնքան էլ լավատես չեմ երկկողմ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում: Թուրքիայի քաղաքական վերնախավում ու հանրության շրջանում կան ազգայնական ուժեր, որոնք չեն ցանկանում, որ հայ-թուրքական հարաբերությունները ջերմանան»,-ասել է թրքագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |