ԱՄՆ դատարանը թույլ է տվել Մասաչուսեթսի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանություն11 հունիսի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շրջանային դատարանը Մասաչուսեթսի Կրթության դեպարտամենտի օգտին որոշում է կայացրել, թույլ տալով դեպարտամենտին նահանգի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ մնացած հանցագործությունների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): «ԱՀՀ-ն բարձր է գնահատում դատարանի այդ որոշումը, որը հստակ հաղորդագրություն է ուղարկել Թուրքիային եւ նրա դաշնակիցներին, որ պատմությունը չի կարող գրվել Անկարայի ժխտման քաղաքականությամբ»,- հայտարարել է ԱՀՀ խորհրդի նախագահ Հրայր Հովհաննիսյանը: Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծել է, որ դատարանի որոշումը համապատասխանում է ցեղասպանությունների կանխարգելումը մարդկանց սովորեցնելու միտումին:«Այդ իրադարձությունների լույսի ներքո, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության արդարացի քննարկման համար մարդկանց են դատում, շատ զավեշտալի է, երբ Հայոց ցեղասպանությունը ժխտող կառույցները դատարան են դիմում` փորձելով սահմանափակել ԱՄՆ-ում խոսքի ազատությունը»,- հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ ՎԱն Կրիկորյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են |