Գոյություն ունեցող խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն13 հունիսի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն 5 գործոններ, որոնք ազդում են հայ ժողովրդի աշխարհայացքի վրա, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն «Անցյալի կապանքներից ազատում» քննակումների ժամանակ, որը տեղի է ունեցել Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: «Առաջին գործոնը արագությունն է, որի հետ կյանքը փոխվում է, եւ որի պատճառով մենք չենք հասցնում: Երկրորդ գործոնն այն է, որ աշխարհը փոքրանում է: Օրինակ անցյալ դարի 90-ականներին Բրազիլիայի հայությունն այդքան մոտ չէր մեզ, ինչպես հիմա: Երրորդ գործոնը կրթությունն է: Եթե նախկինում հասարակության համար գլխավոր էին արտադրությունը եւ տրամադրվող ծառայությունները, ապա այժմ գլխավորը կրթությունն է: Չորրորդ գործոնն անձի ինքնաիրացման հնարավորությունն է: Հինգերորդը` ազգային մշակույթի ֆենոմենի հիմնարար խնդիրը, յուրաքանչյուր շաբաթ աշխարհում «մահանում է» մեկ լեզու»,- նշել է նա:Տիգրան Սարգսյանը հատուկ ուշադրություն է դարձրել երկու հարցերի. Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նշելով սուբյեկտի կարեւորությունը, որը կլուծի այդ խնդիրները: Այդ սուբյեկտի դերում նրա համար Հայաստանն է, ԼՂՀ-ը եւ աշխարհի հայ համայնքները, որոնց միջեւ կապերը հայ ժողովրդի առաջատար ուժերից են: ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, ինչը ներկա պահին բացակայում է Հայաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |