Իսրայելի վարչապետը նշել է Պաղեստինի ճանաչման համար անհրաժեշտ պայմանները

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդես է եկել Բար-Իլլանի համալսարանում, որտեղ շարադրել է Պաղեստինի պետության ճանաչման համար անհրաժեշտ պայմանները: Ըստ Նեթանյահուի, Պաղեստինի ճանաչման գլխավոր պայմանը նրա ապառազմականացումն է:



«Պաղեստինի տարածքում չպետք է զենք լինի, պաղեստինցիները չպետք է օդային տարածքը վերահսկելու, զենք ներմուծելու հնարավորություն ունենան ու չպետք է համագործակցեն Իրանի կամ «Հեզբոլլահ» խմբավորման հետ»,-ասել է Իսրայելի վարչապետը:



Նեթանյահուն առաջարկել է անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: «Մենք ցանկանում ենք խաղաղ ապրել ձեզ հետ, ինչպես լավ հարեւանների հետ»,-ասել է նա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---