Իրանական ընդդիմություն. Մենք Թեհրանը դժոխքի կվերածենք15 հունիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության հարյուր հազարավոր կողմնակիցներ, խախտելով ոստիկանության արգելքը, Թեհրանի համալսարանից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այդպիսի ծավալների ցույցեր Թեհրանը չէր տեսել 1979-ի իսլամական հեղեփոխությունից հետո, հաղորդում է dpa գործակալությունը:Ցուցարարները վանկարկում են. «Մենք ձեզ զգուշացրել ենք, դուք մեզ խաբել եք, եւ մենք հիմա այս քաղաքը դժոխքի կվերածենք»: Ընդդիմության ղեկավար Միր-Հոսեյն Մուսավին միացել է ցուցարարներին, բայց, անվտանգության նկատառումներից ելնելով, մնում է իր մեքենայում: Ոստիկանական ջոկատները եւ իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ստորաբաժանումները շրջափակել են Ազատության հրապարակը եւ նրան հարող փողոցները: Ցուցարարները, դիմելով ոստիկանությանը, բղավում են. «Խաբեք 1 տոկոսով, խաբեք 2-ով, բայց մի խաբեք 53 տոկոսով», «Ահմադինեժադ, ահա գալի'ս են խուլիգանները»: Պետական հեռուստատեսությունը շարունակում է նախազգուշացնել այն մասին, որ հասարակական կարգի ցանկացած խախտում պատժվելու է օրենքին համապատասխան: Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին հզորագույն «Խնամակալների խորհրդին» հրաման է տվել, որը կազմված է շիիթական բարձրագույն հոգեւոր առաջնության ներկայացուցիչներից, ընտրությունների մասին հնարավոր խախտումների օրենսդրությունը հետաքննելու համար: Համենեին նաեւ խոստացել է ելույթ ունենալ հատուկ խոսքով, որը նվիրված է մոտակա ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ ընտրություններին Թեհրանի համալսարանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |