Ռուսաստանի նախագահը հանդիպում չի ունենա Ահմադինեժադի հետ16 հունիսի 2009 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում ՀՇԿ գագաթնաժողովի կազմակերպման կենտրոնակայանում հաղորդել են, որ նախկինում ծրագրված Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի երկկողմ հանդիպումը հետաձգվում է, հաղորդում է gazeta.ru-ն:Ինչպես մեկնաբանել են ռուսական պատվիրակության աղբյուրները, դա բացատրվում է ՀՇԿ եւ ԲՌՀՉ գագաթնաժողովների շրջանակներում Մեդվեդեւի աշխատանքի խիտ ժամանակացույցով: Նախագահների հանդիպումը սկզբնապես ծրագրվում էր երկուշաբթի օրը, սակայն Ահամադինեժադը կարողացավ Եկատերինբուրգ ժամանել միայն երեքշաբթի առավոտյան: Իրանի նախագահը ՀՇԿ գագաթնաժողովին հրավիրված է որպես դիտորդ: Մինչդեռ, այսօր առավոտյան Թեհրանում ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալի Աբթախին, ով ընտրությունների ժամանակ աջակցել է Միր Հոսեյն Մուսավիին: Իրանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, Միր Հոսեյն Մուսավին հավաքել է միայն 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզային` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |