Հսկիչների խորհուրդը պատրաստ է վերահաշվել քվեաթերթիկները, բայց հրաժարվում է փոխել ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Իրանի Ստուգող Խորհուրդը նախագահական ընտրություններում պարտություն կրած երեք թեկնածուներին հրավիրում է մասնակցելու խորհրդի հավաքին, որը տեղի կունենա մոտ օրերս: Հավաքին մասնակցելու են Խորհրդի 12 անդամներ, որոնք արդեն սկսել են ուսումնասիրել նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին ստացված 646 բողոքները: Հսկիչների խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է վերահաշվել քվեաթերթիկները, բայց հրաժարվում է փոխել ընտրությունների արդյունքները, հաղորդում է Reuters-ը:



Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակիցը` Միր-Հուսեյն Մուսավին, պահանջում է վերանայել ընտրությունների արդյունքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---