Եվրամիությունը չափազանց մտահոգված է Իրանում ստեղծված իրավիճակով19 հունիսի 2009 - 00:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չափազանց մտահոգված է Իրանի իրավիճակով եւ կքննարկի իրավիճակն ու այն միջոցները, որոնք կարող են կիրառվել այդ առնչությամբ: Այդ մասին հայտարարել է արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության գծով եվրահանձնակատար Բենիտա ֆերերո-Վալդները:«Մենք չափազանց, չափազանց մտահոգված ենք: Մենք կքննարկենք իրավիճակն ու այն միջոցները, որոնք կարող են ընդունվել»,-ասել է նա ժամանելով Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 12-ին կայացած ընտրություններում Իրանի գործող նախագահ Ահմադինեժադը հավաքել է ձայների 62,63 տոկոսը, նրա հիմնական մրցակիցն է Միր Հոսեյն Մուսավին` 33,37 տոկոսով: Մուսավին դեռ մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը հայտարարել էր իր հաղթանակի մասին, իսկ ավելի ուշ մեղադրել իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ընտրությունների արդյունքները բողոքարկողների ցույցերը հանգեցրին բախումների, որոնց արդյունքում, ըստ իրանական ԶԼՄ-ների, ութ մարդ զոհվեց: Մի շարք երկրներ լուրջ մտահոգություն են հայտնել այդ իրավիճակի առնչությամբ: Նախօրեին Իրանի ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ ԵՄ-ում նախագահող Չեխիայի դեսպանները, որոնց բողոք է հայտնվել իրենց երկրների կողմից անցած ընտրությունների հանդեպ «ինտերվենցիոնիստական ու անամոթ» վերաբերմունքի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |