ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Իրանի ներքին գործերին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն մտադիր չէ միջամտել Իրանի ներքին գործերին: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է արտաքին կապերի ու եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Մենք մեկ ցանկություն ունենք, որպեսզի Իրանում, ինչպես ցանկացած այլ երկրում, պահպանվեն հիմնարար ժողովրդավարական կանոնները: ԵՄ-ն դատապարտում է բռնությունները խաղաղ ցուցարարների դեմ եւ պահանջում է Իրանի իշխանություններից ապահովել խաղաղ հանրահավաքների անցկացման իրավունքի պահպանումը: Կողմերը պետք է հանգուցալուծեն ճգնաժամը ժողովրդավարական երկխոսության ու խաղաղ միջոցներով»,-ասել է եվրահանձնակատարը:



Հունիսի 12-ին նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքեց ձայների 62,63 տոկոսը, նրա հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավին` 33, 75 տոկոը: Մուսավին դեռեւս մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը հայտարարեց իր հաղթանակի մասին, իսկ ավելի ուշ մեղադրեց իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Անցած շաբաթ Թեհրանում փողոցային բախումներ եղան իրավապահ մարմինների հետ: Ըստ տարբեր տվյալների, բախումների զոհ են դարձել 19-150 մարդ, շուրջ 100-ը վիրավոր են, ավելի քան 450-ը ձերբակալվել են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---