G8 արտգործնախարարները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կոչ են անում27 հունիսի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - G8 արտգործնախարարները իտալական Տրիեստե քաղաքում կայացած գագաթաժողովին հանդես են եկել հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել հասնել հակամարտության խաղաղ լուծմանը: «Մենք մեր օժանդակությունն ենք հայտնում տարածաշրջանում կայունության հասնելու գործում: Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ ջանքերը ՄԱԿ, ԵԱՀԿ ու Եվրամիության ակտիվ մասնակցության պայմաններում: Մենք տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ ենք անում միասին աշխատել չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ, որը տեղակայված է Իտալիայի ԱԳ նախարարության կայքում:Հայտարարության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները աջակցում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ ողջունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման շուրջ ջանքերը: «Կովկասն այդտեղ ապրող բնակչության համար խաղաղության եւ բարգավաճման տարածքը դառնալու պոտենցիալ ունի»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |