ԿՐԵՄԼԸ «ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ» Է ՏՎԵԼ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ17 մայիսի 2002 - 23:50 AMT PanARMENIAN.Net - Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն դաշնային եւ երկրամասային պետական իշխանության մարմինների իրավասությունների տարանջատման մասին պայմանագիրը համարվում է ուժը կորցրած: Դա նշանակում է, որ միգրացիոն հիմնախնդիրների հետ կապված, բոլոր հարցերի լուծումը փոխանցվել է տարածաշրջանային ղեկավարության իրավասության ոլորտ: Որոշ տեսաբաններ, մեկնաբանելով նորությունը, գալիս են այն եզրակացության, որ Կրեմլը, փաստորեն, հավանություն է տալիս երկրամասի ղեկավարության կողմից անցկացվող էթնիկական զտումներին: Դաշնային իշխանությունների անուղղակի աջակցությունը Տկաչովի գործողություններին հանգեցրել է նրան, որ նահանգապետը թույլ է տվել իրեն հայտարարել, որ չի ցանկանում հանդիպել հայկական խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք պետք է մայիսի 15-ին մեկնեին Կրասնոդար` երկրամասից հայերի վերաբնակեցման սպառնալիքի կապակցությամբ ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով: Հիշեցնենք, որ Կուբանի ղեկավարությունը առաջարկել է «տեղափոխել խորհրդարանական պատվիրակության այցի ժամկետները, քանի որ երկրամասի ղեկավարությունը նրա անդամների հետ հանդիպելու ժամանկ չունի»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |