Իրանում ներքաղաքական ճգնաժամ չկա 1 հուլիսի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունները փայլուն են անցել: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Չնայած Արեւմուտքի ջանքերին ներկայացնել միջազգային հանրությանը, որ իրավիճակն Իրանում պրոբլեմատիկ է, այնուամենայնիվ, երկիրը ներքաղաքական ճգնաժամ չի ապրում»,- ընդգծել է իրանացի դիվանագետը: Դեսպանի խոսքերով, վերջին 30 տարում Իրանն ավելի լուրջ մարտահրավերներ է ունեցել, բայց կարողացել է պահպանել իր դեմքը: «Այսօր Արեւմուտքի շատ ԶԼՄ-ներ փորձում են իրավիճակը ներկայացնել իրենց համար բարենպաստ լույսի ներքո: Նրանց նպատակն է ձեւավորել սխալ հասարակական կարծիք եւ խաթարել Իրանի միջազգային կեերպարը»,- հայտարարել է Սեյեդ Ալի Սաղայանը:Ինչպես նշել է դեսպանը, հեղափոխությունից հետո Իրանն անկախ եւ կայուն երկիր է դարձել, որը շարունակում է զարգանալ: «Հիմնվելով կրոնական ժողովրդավարության մոդելի վրա` Իրանն այսօր օրինակ է դարձել շատ երկրների համար: Իրանը երկիր է, որը կարողացել է «ոչ» ասել ժողովրդավարության արեւմտյան մոդելին: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ, որոնց շահերը չեն հակասում մեր շահերին»,- հայտարարել է դիվանագետը, ավելացնելով, որ Իրանը բարեփոխումների կարիք ունի, բայց ժողովրդավարությունը երկար գործընթաց է, որի համար պահանջվում է երկար տարիների աշխատանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |