Արքեպիսկոպոս Վիգեն Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական մարմնի անդամ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԱՄՆ Արեւլյան թեմի թեմական նվիրակ, ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական խորհրդի կազկոմիտեի անդամ, սվում է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի մամլո հաղորդագրության մեջ:



Միջկրոնական երկխոսության կազմկոմիտեն բաղկացած է 12 կրոնական առաջնորդներից եւ էկումենիկ ակնառու գործիչներից, որոնք նախագահի հետ քննարկում են միջկրոնական կարեւորագույն հարցեր երկու շաբաթը մեկ անգամ տեղի ունեցող հեռախոսակոնֆերանսների միջոցով:



Անցնող ամիսների ընթացքում Վիգեն Սրբազանը նախագահի Խորհրդատվական կառույցների հետ բազմաթիվ քննարկումների է մասնակցել Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու եւ ԱՄՆ եկեղեցիներին հուզող այլ հարցերի շուրջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---