Բաքուն կրկին հանդես է գալիս ապակառուցողական հայտարարություններով 2 հուլիսի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ մի այլ ելք չի տեսնում, քան Լեռնային Ղարաբաղի ինքնավարության որոշումն իր կազմում:» Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:«Հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանը երբեք չի համաձայնի երկրի տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա դարձնելուն»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Մամեդյարովի խոսքով, «Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ լուծմանը եւ հակամարտության արդար եւ հետեւողական կարգավորման համար ջանքերի մոբիլիզացման նպատակով պատրաստ է շարունակել աշխատանքը գործընկեր-պետությունների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ», հաղորդում է Trend.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |