Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են 6 հուլիսի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու ավելի շատ ձեւական բնույթ էր կրում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ավելի լավ կլիներ, եթե այդ այցերն անկեղծ լինեին: Կոնկրետ վերջին այցը ավելի շատ ձեւական էր: Մտավորականության ներկայացուցիչները պետք է հանդիպեին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդների հետ, ոչ թե թաքցնեին Ստեփանակերտում լինելու փաստը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, ադրբեջանական հանրությունը պետք է հասկանա, որ 70 տարին վաղուց արդեն անցել է եւ երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հետ: ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Բյուլ-Բյուլ օղլին մտավորականության ներկայացուցիչների հետ այս շաբաթ այցելեցին ԼՂՀ, Հայաստան ու Ադրբեջան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |