Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա 6 հուլիսի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի նախագահ չի կարող դեմ գնալ իր ազգի շահերին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ անդամ Գագիկ Մելիքյանը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հիմնահարցը լուծվելու է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում:Մելիքյանի խոսքերով, Հայաստանն արդեն վաղուց որոշել է իր դիրքորոշումն այս հարցում` բազմիցս հայտարարելով, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա, եւ այլ տարբերակները բացառված են: Մելիքյանը նաեւ նշեց, որ Ալիեւն Ադրբեջանում երբեք հայտարարություն չի անի Հայաստանի օգտին, քանի որ դա կհակասի նրա ժողովրդի շահերին, թեեւ միջազգային բանակցությունների ընթացքում Ալիեւը պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գաղափարը վերոհիշյալ սկզբունքի հիման վրա: Մելիքյանն անդրադարձել է այսպես կոչված «շրջափակված» տարածքների հարցին: «Հայաստանի համար գլխավորը ԼՂՀ անվտանգությունն է, այդ տարածքներն անվտանգության գոտի են եւ Հայաստանի եւ ԼՂ միջեւ սահման: «Շրջափակված» տարածքների հարցում զիջում կարող է լինել միայն այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը կարողանա համապատասխան տարբերակ առաջարկել, որը կապահովի ԼՂՀ բնակչության անվտանգությունը»,- ընդգծել է հայ պատգամավորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |