Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Անկարայում Ամենայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը:



Ամենայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են:



Հանդիպմանը Թուրքիայի վարչապետն ասել է պատրիարքին, որ երկու երկրների հարաբերությունները խոր արմատներ ունեն, որոնք գնալով զարգանում են: «Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերն է: Այն կարեւոր դեր է կատարում էներգետիկայի, զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---