Կիեւի քաղաքային խորհուրդը տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու կառուցման համար13 հուլիսի 2009 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Կիեւի քաղաքային խորհուրդը Կիեւում տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու (Մայր Տաճարի) շինարարության համար: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր Կիեւի քաղաքային խորհրդի նստաշրջանի հուլիսի 9-ին կայացած նիստում:Ինչպես արդեն նախկինում հաղորդվել էր, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին եւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը հուլիսի 3-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Կիեւում Հայկական եկեղեցու շինարարության համար նոր հողատարածքի տրամադրման արագացման հարցը: Նախորդ ամսում Կիեւի քաղաքային խորհուրդը նշված տաճարի կառուցման համար տարածք էր հատկացրել Կոնստանտինովսկայա փողոցում, սակայն բնակիչների դիմադրության պատճառով նախագիծը չէր իրականացվել: Ներկայումս արդեն որոշվել է եկեղեցու կառուցման համար այլընտրանքային տարածքը Խարկովսկի մասիվի Արմյանսկայա փողոցում: Կիեւի քաղաքապետը Հայաստանի դեսպանին խոստացել է, որ կանի իրենց կախված ամեն ինչ հողային հարցը լուծելու համար: Եկեղեցու կառուցման համար նախատեսվում է տրամադրել 4000 քառակուսի մետր տարածք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |