Հայաստանը հանդես է գալիս իրանական միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանն աջակցում է իրանական միջուկային ծրագրի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացին, Spiegel Online գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը : Նրա խոսքերով, արեւմտյան երկրները նույնպես լուծումը փնտրում են ոչ թե հակամարտություններում, այլ բանակցություններում: «Մենք ցանկանում ենք Իրանի հետ բարիդրացիական եւ լավ տնտեսական հարաբերություններ ունենալ»,- նշել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանին, որպես Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում, սպառնում է մեկուսացում, քանի որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ-ն, իսկ Թուրքիան արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հայտնվի նման մեկուսացման մեջ երկրի կողմից իրականացվող հավասարակշված քաղաքականության շնորհիվ: «Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ այդ համագործակցությունը մեր անվտանգության քաղաքականության տարրերից մեկն է: Հայաստանի անկախանալուց հետո Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ ենք: Սակայն եվրոպական կառույցներ եվրաինտեգրումը մեզ համար գերակա խնդիր է», - հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---