ԱՄՆ զինվորականները պատրաստ են համագործակցել ՀՀ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպա֊նության նախարարության Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետա֊զո֊տությունների ինստիտուտ այցելեց ԱՄՆՀայաստան պաշտպանական համա֊գոր֊ծակցության պլանավորման համա֊ժողովին մասնակցող պատ֊վիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի գրասենյակի, Պաշտպա֊նական անվտան֊գության համագործակ֊ցութ֊յան գոր֊ծակալութ֊յան, ԱՄՆ-ի Եվրոպա֊կան հրամա֊նատարության, Եվրոպայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի հրա֊մանա֊տարության, Եվրոպա֊յում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության, Կան֊զասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:



Պատվիրակության անդամներին ընդունեց ԱՌՀԻ-ի պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտութ֊յունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:



Հանդիպման ընթացքում դոկտոր Քոթանջյանը լուսապատկերման միջոցով ամփոփ ու բովանդակալից կերպով ներկա֊յաց֊րեց ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմա֊վարության մշակման, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հիմնադրման եւ զարգացման ամբողջ գործընթացը: Նա մանրամասն կերպով ներկայացրեց ԱՌՀԻ-ի կառուցվածքը, գիտա֊հետա֊զոտականվերլուծական եւ գիտահրատարակչական գործունեությունը, զարգացման հեռա֊նկարները:



Գեներալ-մայոր Քոթանջյանը բարձր գնահատեց ամերիկյան գործընկերների համագործակցության պատրաստակամությունը,ասվում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանի մամլո հաղորդագրությն մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---